Արմավաթուփ աղվեսագի
Արմավաթուփ աղվեսագի | |
Արմավաթուփ աղվեսագի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Կարմրանազգիներ (Tamaricaceae) |
Ցեղ | Արմավաթուփ (Myricaria) |
Տեսակ | Արմավաթուփ աղվեսագի (M. bracteata) |
Միջազգային անվանում | |
Myricaria bracteata |
Արմավաթուփ աղվեսագի (լատին․՝ Myricaria bracteata), կարմրանազգիների ընտանիքի, արմավաթուփ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ փոքր թուփ է՝ 1-2 մ բարձրությամբ։ Տերևները գծանման կամ գծանշտարաձև են, 0,1-0,6 սմ երկարությամբ և մինչև 1 մմ լայնությամբ, տափակ կամ թեթևակի սրածայր։ Ողկույզները մեծ մասամբ գագաթնային են, խիտ, գրեթե հասկանման, 5-18 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները վարդագույն են։ Պտուղները մանր տուփիկներ են։ Ծաղկում է մայիս-հուլիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Խոնավասեր է, պահանջկոտ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն և լուսասեր։ Տերևները պարունակում են 83,3 միլիգրամ/տոկոս վիտամին C: Կեղևը պարունակում է 8-17% դաբաղանյութեր, որոնք օգտագործվում են կաշվի արտադրության բնագավառում։
Էկոլոգիական խումբը՝ XIIբ։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Իրանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Ճապոնիայում, Չինաստանում։ ՀՀ-ի տարածքում աճում է Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Շամշադինի, Նոյեմբերյանի, Իջևանի, Գուգարքի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Սյունիքում, Մեղրիում, նախալեռներից մինչև 2200 մ բարձրության վրա, գետափերին, կիրճերում, չորացած գետահովիտներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի կեղևը օգտագործում են սև ներկ ստանալու համար։ Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ. բույսի կանաչ զանգվածի եփուկը օգտագործում են կանացի հիվանդություններ բուժելու նպատակով։ Օգտագործում են որպես կենդանի ցանկապատ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (241-242)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ աղվեսագի» հոդվածին։ |
|